Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ո՞րն է կարմիր գիծը

Ո՞րն է կարմիր գիծը
16.07.2025 | 18:31

ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են:

Սակայն այնտեղ կան նաև շատ փոքր թվով մարդիկ (դեռ), ովքեր մինչ 2018թ ևս ունեցել են պատմություն, հետագիծ կամ էլ ծագում են նման ընտանիքներից:

Խմբակը սատարում և արդարացնում է հայտնի կերպարի բոլոր հանցագործությունները: Բոլորն անխտիր.

-Արցախի հանձնում

-հազարավոր զոհեր

-տարածքների հանձնում Հայաստանից

-հարձակում Եկեղեցու վրա

-հայոց պատմության ուրացում և խեղաթյուրում

-բանակի կազմաքանդում

-հայի հեղինակազրկում աշխարհով մեկ...

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում:

Լավ, իսկ ո՞րն է վերոնշյալ փոքրաթիվ երկրորդ խմբի կարմիր գիծը:

Եթե զուտ սեփական ընտանիքները, ապա պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն և նաև ոչնչով չեն տարբերվում շարքային ՔՊ-ականից:

Բացի դրանից, կգա ժամանակ, և նրանց կստիպեն կամավոր ուրանալ նաև ընտանիքը, ինչպես որոշ ՔՊ-ականներ հպարտությամբ արդեն արել են...

Հարկ է մտածել: Առաջիկայում պետք է գալու:

Եթե իհարկե չեն վերածվել շարքային «молокосос»-ի, ինչպես ժամանակին տեղին բնորոշել էր փոքրաթիվ խմբին պատկանող պատգամավորներից մեկը:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ